Posted in Մայրենի

Իմ ընթերցանության ոճը

Ես շատ քիչ եմ կարդում, միայն կարդում եմ ինձ հանձնարված գրքերը, այն էլ մայրիկիս վախից։ Ես չեմ սիրում կարդալ ինչպես Մխիթար Սեբաստացին։ Ինձ համակարգչային խաղերը կարող են շեղել գիրք կարդալուց, իսկ Մխիթար Սեբաստացուն՝ ոչինչ։ Երբ կարդալուց ինձ անծանոթ բառ է հանդիպում, ես հարցնում եմ ծնողներիս, բայց Մխիթար Սեբաստացու նման ինչ-որ տեղ չեմ գրում անծանոթ բառերը։ Ես գիրք կարդալուց շուտ եմ ձանձրանում, իսկ Մխիթար Սեբաստացին՝ ոչ։

Իմ կարծիքով, եթե Մխիթար Սեբաստացին ապրեր մեր օրերում, ոչ մի համակարգչային խաղ և համացանց չէր կարող շեղել նրան ընթերցանության ժամանակ։

Author:

Բարև Ձեզ, ես Արտյում Նիկոյանն եմ, ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Արևելյան դպրոցում, 5-2 դասարանում: Ես ունեմ թուխ մաշկ, սև մազեր և մուգ շագանակագույն աչքեր: Ես սիրում եմ նկարել, թղթից պատրաստել շատ հետաքրքիր բաներ, աշխարհով շրջագայել, համակարգչով խաղալ, քնել և մայրիկիս չափից շատ հացեր տալ: Չեմ սիրում անիմաստ բաներ անել, առավոտ արթնանալ, շուտ քնելն և հաց ուտել ու չաղ աղջիկներին:

Leave a comment