Posted in Uncategorized

Հնագիտության դաս

Ընկեր Սոնան գիտնական է և զբաղվում է հնագիտությամբ։ Մենք ճամփորդել ենք «Երկրաբանական թանգարանում» և տեսել ենք մամոնտի կմախք և թանկարժեք քարեր։ Հետո աշխատել ենք կավով։ Մի օր մենք կայծքարով և փայտով կրակ էինք ուզում ստանալ, բայց չկարողացանք և ստիպված լուցկիով վառեցինք ու «Տրնդեզ»  արեցինք։ Այսօր մենք ավազե ամրոց պատրաստեցինք։ Սկզբում պատրաստեցինք տները, հետո պալատի պատերը և վերջում ամրոցը։ Ընկեր Սոնան մեզ մարտի 22-ին «Հին Հայաստանի ոսկին» գրքով մեզ ցույց տվեց ոսկիներից պատրաստած առժեքավոր իրեր։ Հետո մենք կավով պատրաստեցինք ուլունքներ։

Միշտ հետաքրքիր է ընկեր Սոնայի հետ պարապմունքներ անել։

Author:

Բարև Ձեզ, ես Արտյում Նիկոյանն եմ, ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Արևելյան դպրոցում, 5-2 դասարանում: Ես ունեմ թուխ մաշկ, սև մազեր և մուգ շագանակագույն աչքեր: Ես սիրում եմ նկարել, թղթից պատրաստել շատ հետաքրքիր բաներ, աշխարհով շրջագայել, համակարգչով խաղալ, քնել և մայրիկիս չափից շատ հացեր տալ: Չեմ սիրում անիմաստ բաներ անել, առավոտ արթնանալ, շուտ քնելն և հաց ուտել ու չաղ աղջիկներին:

Leave a comment