Posted in Մայրենի

Աշո՛ւն է, քամի

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…

Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…

Առաջադրանքներ՝ 

1.Բացատրի՛ր բառերը՝ ունայնություն-դատարկություն, ամեհի-կատաղած, ամայի-անմարդաբնակ։

2. Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:

Բանաստեղծության մեջ ներկայացված է, թե ինչպես է աշնան քամին ուժգին փչում, քշում ծառերի վրայից տերևները։

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Բանաստեղծությունն արտահայտում է աշնանային տխուր, մռայլ տրամադրություններ։

4. Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն /կարող է ինել նաև քառատող/  հորինել աշնան մասին: /Տեղադրի՛ր բլոգում/:

Կրակոտ աշուն

Աշուն է եկել,

Դաշտերն են դեղնել,

Արցունքի նման

Անձրև է թափվում։

Քամիներն աշնան

Ոռնում են, փչում,

Ու ինչպես կրակ,

Եկել է աշուն։

Posted in Բնագիտության

Բնագիտություն

1.Ինչ է հասարակածը և որքան է նրա երկարությունը:

Հասարակածը երկրի ամենամեծ շրջագիծն է, որը երկիրը բաժանում է երկու հավասար մասերի, որի երկարությունը 40000 կմ է։

2.Երբ է պատրաստվել առաջին գլոբուսը և ում կողմից:

Առաջին գլոբուսը պատրաստել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում։

3.Ինչ է ատլասը:

Ատլասը քարտեզ է։

Posted in Բնագիտության

Բնագիտություն

  1. Որոնք են երկրակեղևի հիմնական տեսակները:

Երկրակեղևի հիմնական տեսակներն են՝ մայրցամաքային և օվկիանոսային։

  1. Ինչ կառուցվածք ունի երկրակեղևը:

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք, որոնք են՝ նստվածքային, գրանիտային և բազալտային ապարների շերտերը։

  1. Ինչպիսի շարժումներ են տեղի ունենում երկրակեղևում:

Երկրագնդում տեղի է ունենում երկու տեսակի շարժումներ՝ ուղղաձիգ և հորիզոնական։

  1. Որ շերտն է բացակայում օվկիանոսյին մայրցամաքում:

Օվկիանոսյին մայրցամաքում բացակայում է գրանիտային շերտը: